• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

ԱԺ խորհուրդն այսօր կրկին նիստ է հրավիրել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու համար

Ազգային ժողովի աշխատակազմն այսօր՝ հուլիսի 22-ին, ԱԺ խորհրդի նիստ է հրավիրել․ օրակարգում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության 32 պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելն է։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ևս այս հարցով ԱԺ խորհուրդը նիստ գումարեց, սակայն այն քվորումից անմիջապես հետո ավարտվեց, քանի որ ընդդիմադիրները ներկա չէին։

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ եթե պատգամավորը, որին մանդատից զրկելու հարցով պետք է դիմեն, ներկա չէ նիստին, այդ դեպքում նիստը չի շարունակվում։ Մեկ շաբաթ անց օրենքի ուժով գումարվում է երկրորդ նիստը, որի ընթացքում՝ անկախ այն հանգամանքից տվյալ պատգամավորը ներկա է, թե՝ ոչ, խորհուրդը որոշում է կայացնում դիմել կամ չդիմել ՍԴ։

Դեռ մեկ շաբաթ առաջ ՔՊ-ն հայտարարել էր, որ իրենք որոշել են չդիմել Սահմանադրական դատարան:

Նշենք, որ նախագիծը վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 32 պատգամավորի. «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանն ու այդ խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանն այդ ցանկում չկան։ Այդ ցանկում չէ նաեւ  «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով Արթուր Վանեցյանի փոխարեն ԱԺ պատգամավոր դարձած Մարտուն Գրիգորյանը եւ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանի փոխարեն ԱԺ պատգամավոր դարձած Արգիշտի Գեւորգյանը:

Նշենք, որ ԱԺ խորհուրդը յուրաքանչյուր պատգամավորի հարցն առանձին է քննարկելու, ինչը նշանակում է, որ հնարավոր է՝ ոչ բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհուրդը որոշի դիմել ՍԴ:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է, որ եթե որեւէ պատգամավոր մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից ավելին անհարգելի բացակայել է, ապա ԱԺ խորհուրդը կարող է նրան մանդատից զրկելու հարցով դիմել ՍԴ:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Վագոն տնակում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմինը


    ՌԴ-ն կմիավորի ջանքերը դաշնակիցների հետ անվտանգության խնդիրների լուծման համար


    Մհերը հայրենասեր, պատվախնդիր հայի կերպար էր


    ՆԳՆ ոստիկանությունը արձագանքել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարությանը


    Սամվել Բաբայանին կպատասխանեմ կարճ․ արցախցին շատ լավ գիտի, թե ով ինչ է արել Արցախի համար․ Առաքելյան


    Ավստրալիան վտարnւմ է Իրանի դեսպանին․ Էնթոնի Ալբանեզը դատապարտել է Իրանի կառավարության գործողությունները


    Սա արդեն իրավական գործընթաց չէ․ սա քաղաքական հաշվեհարդար է․ Ռուբեն Մխիթարյան


    Հայաստանը կարող է փորձել սպասարկել իր ազգային շահը․ ԱՄՆ-Իրան միջնորդական առաքելության հաջողության դեպքում Երևանը կարող է բարելավել իր աշխարհաքաղաքական դիրքերը․ Ոսկանյան


    Բարձր եմ գնահատում Հայաստանի և ԱՄԷ-ի միջև համագործակցության առկա մակարդակը. Վահագն Խաչատուրյան


    Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացը

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]