Foto

Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն առանձնազրույց են ունեցել

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերություններիի զարգացմանը և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։