Հունիսի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել ամենամյա «Ծիրան» տոնակատարությունը,
որը կազմակերպում է Ռուսաստանի հայերի միությունը՝ ՌԴ նախագահին կից ազգամիջյան
հարաբերությունների հարցերով խորհրդի, Մոսկվայի կառավարության և Մոսկվայի ազգային
քաղաքականության և միջտարածաշրջանային կապերի դեպարտամենտի աջակցությամբ:
Այդ օրը Մոսկվայի ԺՏՆՑ (Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես (ВДНХ)
կենտրոնական ճեմուղում բացվել է ազգային տարազների լուսանկարչական ցուցահանդեսը, իսկ «Հայաստան» տաղավարում ցուցադրվել են ազգային տարազներ և «Ծիրանիկ» մանկական հագուստները:
Տոնական միջացառումների շրջանակներում տեղի է ունեցել մինիֆոտբոլի «Ծիրանե
գնդակ 2022» մրցաշարը, որին մասնակցել են տարբեր քաղաքների թիմեր: Մրցաշարի հաղթող
է ճանաչվել Նիժնի Նովգորոդի «Ուրարատու» թիմը՝ հաղթելով Տվերի ֆոտբոլիստներին:
ԺՏՆՑ շախմատային ակումբում տեղի է ունեցել նարդու ավանդական մրցաշարը:
«Ծիրան» փառատոնի ողջ ընթացքում զբասայգու գլխավոր բեմում տեղի է ունեցել
տոնական համերգ, որին մասնակցել են ազգային երգի և պարի ավելի քան 50 համույթներ Մոսկվայից և Ռուսաստանի այլ
տարածաշրջաններից: Տոնակատարության պաշտոնական մասի շարջանակներում մարվել են
խորհրդային նշանավոր ճարտարապետ Կարո Հալաբյանին նվիրված նամականիշը և բացիկը:
Այսուհետ Կարո Հալաբյանի հեղինակած «Հայկական ԽՍՀ» տաղավարի, որը ԺՏՆՑ-ում
կառուցվել է դեռևս 1932 թվականին, նկարով բացիկը և նամականիշը կշրջանառվեն
Ռուսաստանի փոստով:
Հատուկ այդ տոնի կապակցությամբ նորոգված «Հայաստան» տաղավարում մանուկների համար ցուցադրվել է
Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի հիման վրա բեմադրված տիկնիկային ներյացումը:
Այդ օրը Ռուսաստանի հայերի միության իրավաբանական ասոցիացյան անվճար իրավաբանական խորհրդատվություն է
կատարել քաղաքացիների համար:
Ամբողջ օրը ԺՏՆՑ ողջ տարածքում հնչել են Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի
ստեղծագործությունները, հայկական և ազգային այլ երաժշտություն:
Եվ իհարկե, տոնակատարության հյուրերին հյուրասիրել են հատընտիր ծիրան, որն այդ օրը առավոտյան բերվել էր
Հայաստանից:
Միջոցառման պաշտոնական մասում ելութ են ունեցել Մոսկվայի ազգային քաղաքականության և միջտարածաշրջանային կապերի դեպարտամենտի ղեկավար Վիտալի Սուչկովը,
Ռուսատանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը, ՌԴ նախագահի աշխատակազմի
ներկայացուցիչ Սերգեյ Բաախը, Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի ղեկավար Անդրեյ Բելյանինովը:
Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ: Օրվա կենտրոնական
միջոցառումներից մեկն էլ եղել է Apricot Jam ջազային փառատոնը, որը երկար
տարիներ տոնակատարության անբաժան մասն է:
«Բազմադարյան ավանդույթների և մշակույթների յուրահատուկ
հարստությունը Ռուսաստանի և նրա մայրաքաղաքի անգնահատելի սեփականությունն է: Մոսկվայում անցկացվող ամենամյա «Ծիրան» բազմազգ
տոնակատարությունը խորհրդանշում է մեր ժողովուրդների բարեկամությունն ու
միասնականությունը»,- ասել է Մոսկվայի կառավարությունում Մոսկվայի փոխքաղաքապետ Ա.
Գորբենկոն:
Ծիրանի տոնն ամեն տարի ավելի հանրաճանաչ է
դառնում Մոսկվայի հյուրերի և մոսկվացիների շրջանում: Այն հնարավորություն է տալիս
ծանոթանալ ազգային ավանդույթներին, գտնել նոր ընկերներ, հայտնվել բարության սրտառուչ
մթնոլորտ:
Ըստ Ռուսաստանի հայերի միությանմամուլի ծառայության տեղեկատվական նյութերի









