Երևանը վերջին շաբաթներին դարձել է գերտերությունների հատուկ ծառայությունների ղեկավարների այցելավայր, ինչը լուրջ մտահոգությունների և եզրակացությունների տեղիք է տալիս։
Մեր տեղեկություններով, այսօր Երևան է ժամանելու Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Պաշտոնական հաղորդագրություն բնականաբար չկա, լավագույն դեպքում կցկտուր տեղեկություններ կհրապարակվեն իշխանական խողովակներով։
Սերգեյ Նարիշկինը Երևանում հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց հետ, թեպետ չի բացառվում, որ այլ հանդիպումներ էլ լինեն, սակայն ոչ հրապարակային։
Աղբյուր՝ 1or.am









