Foto

Շոյգու հրամայել է շարքից հանել ուկրաինական զորքերի հեռահար կրակային միջոցները

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ուկրաինայում առաջադրանք կատարող «Վոստոկ» խմբավորմանը հրաման է տվել ոչնչացնել ուկրաինական բանակի հեռահար զենքերը, որոնցով ուկրաինական զորքերը հարվածներ են հասցնում խաղաղ բնակչությանը, ցորենի դաշտերին ու պահեստներին։ РИА новости-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողներին հաղորդել են ՌԴ ՊՆ-ից։

ԶՈՒ հրամանատար Շոյգուն, շեշտելով խմբավորման հարվածային հնարավորությունների հզորացումը, հրամայել է գերճշգրիտ զենքերով
առաջնահերթ շարքից հանել հակառակորդի հեռահար նշանակության հրետանային և հրթիռային միջոցները որոնցով հրթիռակոծվում են Դոնբասի քաղաքացիական բնակավայրերը, ինչպես նաև ցորենի դաշտերն ու պահեստները»,-նշել են ՌԴ ՊՆ-ում։