Foto

Տիրան Խաչատրյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել․ Տիգրան Աբրահամյան

Ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի՝ ԳՇ նախկին պետ Տիրան Խաչատրյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել, որը 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ նոր մանրամասներ է ի հայտ բերում կամ եղած կասկածանքները հաստատում։
 
«Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ գեներալ Խաչատրյանը պատերազմի օրերին առանցքային պաշտոն է զբաղեցրել և տիրապետում է այնպիսի տեղեկատվության, որին խիստ սահմանափակ թվով մարդիկ են տիրապետում։
 
«168ժամ»-ի հետ զրույցում վերջինս հաստատել է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանից բանակային կորպուսներին և Պաշտպանության բանակին հրաման իջեցվել է անցնելու պաշտպանության, սակայն եղել է հատված, որը ողջ ծավալով թշնամու գործողություններին չի պատրաստվել՝ ակնարկելով ՊԲ-ին։
 
Ավելին, Խաչատրյանը պնդում է, որ պատերազմից առաջ եղել է ԳՇ պետի կարգադրությունը՝ լինել կառավարման կետերում, սակայն ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պատերազմի մեկնարկին այնտեղ չի եղել»,-Facebook-ի իր էջում գրել է Աբրահամյանը: