Foto

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Իրանին համագործակցության կոչ է արել

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը Իրանին կոչ է արել համագործակցել տարածաշրջանի արաբական երկրների հետ՝ չմիջամտելով այլ երկրների գործերին։

«Մենք կոչ ենք անում Իրանին՝ որպես հարևան երկրի, համագործակցել տարածաշրջանի երկրների հետ՝ լինելով ընդհանուր տեսլականի մաս՝ հավատարիմ մնալով միջազգային իրավունքի հարգման սկզբունքներին, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցելու անհրաժեշտությամբ»,- ասել է բեն Սալմանը՝ Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ-ի ղեկավարների գագաթնաժողովի բացման ժամանակ, որը հեռարձակվել է արաբական հեռուստաալիքներով։

Շաբաթ օրը Պարսից ծոցի վեց երկրների՝ Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի առաջնորդները հավաքվել են Սաուդյան Արաբիայում տարածաշրջանային գագաթնաժողովի համար, որին մասնակցել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է այս տարածաշրջան։