Foto

Երազանքի հազարավոր օդապարիկներ Երևանի երկնքում․ կայացավ Yeraz Fest-ը

Հուլիսի 14-ին Երազ այգու գիշերային երկնքում մարդկանց նվիրական երազանքներով, անկեղծ ցանկություններով ու դրական հույզերով հազարավոր օդապարուկներ էին.Yeraz Fest-ն էր՝ գունեղ, հեքիաթային,  երազներին ու երազանքներին նվիրված փառատոնը։ 

Yeraz Fest-ն իր խորհրդանշական կարգախոսի Join the dream-ի (Միացի՛րԵրազին) շուրջ միավորել էր բոլոր երազանք ունեցողներին, հնարավորություն տալ մեկ ամբողջ օր նվիրել իրենց երազանքներին, ապրել դրանցով ու հավատալ, որ դրանք իրականություն կդառնան։

Yeraz Fest-ը մեկնարկեց հատուկ այս միջոցառման համար գրված երգի պրեմիերայով, որն իրեն բնորոշ աշխուժությամբ ներկայացրեց երգչուհի Սոֆի Մխեյանը։ Համերգային շոու-ծրագրով հանդես եկավ նաև երգիչ Արամ mp3-ն։ Հաղորդավարն էր ՌաֆայելԵրանոսյանը։

YerazFest-ը նախաձեռնել էր Yeraz Projects-ը, որի համահիմնադիր Անժելա Պետրոսյանը նշեց՝ միջոցառում նանցկացվում է առաջին անգամ և դառնալու է այգու ամենամյա փառատոններից. 

«Այս այգին էլ, որտեղ հիմա տեղի է ունենում այս գեղեցիկ միջոցառումը, ևսծնվելէմեծերազանքից։ Մենք էլ ժամանակին ունեցել ենք երազանք, նվիրվելուհավատացելենքդրանևիրականությունդարձրել։ Yeraz Fest-ի գաղափարն ու նպատակն էլ հենց դա է եղել. հնարավորություն տալ մեկ օր ապրելու մեր երազանքներով։ Կարծում եմ՝չկա մարդ, ով չունի երազանքներ, և ես անկեղծ ուզում եմ, որբոլորը՝անկախտարիքից, երբեք չդադարեն երազել, երբեք չդադարեն հավատալ, և անեն ամեն բան, որ դրանք իրականություն դառնան»,- ասաց Անժելա Պետրոսյանը։

Միջոցառման ընթացքում ժամը 18:30-ից սկսած այգու տարբեր հատվածներում միաժամանակ բազմաթիվ ակտիվություններ, ժամանցի ու խաղերի տաղավարներ էին գործում ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար. կավճանկարչություն, նկարչությունմոլբերտներիվրա, տիկինիկայիններկայացում, պղպջակների շոու վարպետաց դասեր և այլն։ Այգում ներկայացված է տարբեր ընկերությունների արտադրանքի ցուցադրություն-վաճառք։ Երաժշտական ծրագիրը շարունակվեց մինչև ուշ երեկո՝ DJ Վակցինայի մասնակցությամբ։

Միջոցառման PR-գործընկերSPRING  PR ընկերություն