Foto

Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Թբիլիսիում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, երկու նախարարների դեմ առ դեմ հանդիպումից հետո ընդլայնված կազմով հանդիպում է տեղի ունեցել։

Նշվում է, որ քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, տրանսպորտի հետ կապված եւ այլ հարցեր։