Մուրադ Փափազյանն անցանկալի անձ է Ադրբեջանում, Թուրքիայում և Հայաստանում: Նա վտանգ է ներկայացնում Ալիևի, Էրդողանի ու Նիկոլի համար: Նրանից վախենում են Ալիևը, Էրդողանն ու Նիկոլը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Ղազինյանը։
«Մուրադ Փափազյանը Հայաստանում անցանկալի անձ է ճանաչվել Ալիևի ու Էրդողանի պահանջով:
Հ.Գ. «Խաղաղության դարաշրջանի» հաստատումից հետո Հայաստանի համար անցանկալի անձ են դառնալու բոլոր նրանք, ովքեր պայքարել են նիկոլիզմի դեմ, չեն ընդունել դավաճանությունը, պաշտպանել են Հայաստանի ու Արցախի շահերը:
Սա դեռ սկիզբն է, ամեն ինչ դեռ առջևում է . . .»,- գրել է Ղազինյանը։









