• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

ՀՀ-ն բարձր է գնահատում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։

Հուլիսի 14-ը և Ֆրանսիական հեղափոխությունը բեկումնային եղան համաշխարհային պատմության մեջ և լուսավորության, մարդու իրավունքների և իրավահավասարության նոր դարաշրջան բացեցին քաղաքակիրթ աշխարհի համար։

Մենք մեծապես գնահատում ենք երկու երկրների և ժողովուրդների միջև առկա անկեղծ բարեկամությունն ու համերաշխությունը և շարունակելու ենք ջանքեր գործադրել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման և ընդլայնման ուղղությամբ։

Վստահ եմ, որ մոտ ապագայում միասին նոր հաջողություններ կգրանցենք՝ կյանքի կոչելով «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի» դրույթները։

Հայաստանը բարձր է գնահատում մեր պետությունների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և կարևորում է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը


    Եթե կալшնքի նախորդ ռեժիմում պատգամավորներին Միքայել Սրբազանին այցելելու և շփվելու հնարավորություն կար, հիմա, կարծես թե, չկա․ Տիգրան Աբրահամյան


    Մենք բարձր չափանիշներ կսահմանենք բոլոր պոտենցիալ միջուկային գործընկերների համար․ Ռուբիոն բանակցությունների մասին


    Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժшմիջոցների փաթեթը ներառում է ռուսական նավթի առաքումների լիակատար արգելք․ ֆոն դեր Լայեն


    Երևանը՝ հերթական կոլապսի շեմին, սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և քաոս․ Վարագյան


    ԱԺ ընտրությունները ցույց տվեցին՝ ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը պարտվեց պարտված Նիկոլին


    ԲՐԻԿՍ հացահատիկային բորսայի ստեղծման նախագիծը քննարկել են ԵԱՏՄ ներկայացուցիչները


    Կանենք ամեն ինչ, որպեսզի հասնենք մեր առջև դրված նպատակներին․ ՀԱՊԿ քարտուղարը՝ Սերգեյ Շոյգուին


    ՆԳ նախարարը և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են տեղահանված անձանց ինտեգրման հարցերը


    Մոսկվայի և Երևանի միջև հարաբարությունների հետագա սառեցումը անխուսափելի է, եթե պահպանվի ներկայիս քաղաքականությունը

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]