Foto

11 մլրդ 809 մլն դրամ՝ ճանապարհահատվածների նորոգման համար

Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 11 մլրդ 809 մլն դրամ՝ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով։ Նախագիծը հավանության արժանացավ Գործադիրի այսօրվա նիստում։

Տրամադրվելիք գումարով վերանորոգման ենթակա ճանապարհահատվածներից են՝ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը, Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը։

Անդրադառնալով ճանապարհաշինարարական աշխատանքների որակին վարչապետը նկատեց՝ որակը չի գոհացնում։

«Պետք է արձանագրել, որ աշխատանքի որակի հետ կապված խնդիրները չեն լուծել։ Անընդհատ որակի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս։ Բացի դրանից, նաև սահմանված քաշից ավել քաշով մեքենաների երթևեկության հետ կապված խնդիր ուենք։ Պարտադիր է ունենալ ճանապարհային կշեռքների համակարգ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Տաթև- Աղվանի ճանապարհահատվածի շինարարության հետ կապված ևս խնդիրներ կա։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի արձանագրմամբ՝ աշխաատնքները շատ դանդաղ են ընթնւոմ, քանի որ մարդատար մեքենաների համար լուրջ խնդիրներ են առաջանում։