Foto

Սամուել Սևյանն ու Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում են

 Ամերիկան ներկայացնող շախմատիստներ Սամուել Սևյանն ու Լևոն Արոնյանը դուրս են եկել արագ շախմատի «FTX Road to Miami» առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Նախնական փուլի 15 տուրի արդյունքում Սևյանը 45 հնարավորից վաստակել է 32 միավոր (հաղթանակ՝ 3 միավոր, ոչ ոքի՝ 1 միավոր) և միանձնյա գրավել առաջին տեղը։ Նրան 1 միավորով զիջում է հնդիկ Արջուն Էրիգայիսին։

Լևոն Արոնյանը 22 միավորով 7-րդ տեղում է։ Քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաև լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան, հունգարացի Ռիչարդ Ռապորտը, ամերիկացի Ջեֆրի Սյոն, հոլանդացի Անիշ Գիրին և չինացի Յի Վեյը։

Քառորդ եզրափակիչում Սևյանի մրցակիցը կլինի Յի Վեյը, Արոնյանինը՝ Արջուն Էրիգայիսին։

Մյուս զույգերն են Դուդան ու Գիրին և Ռապորտն ու Սյոնը։

«FTX Road to Miami»-ն «Meltwater Champions Chess Tour»-ի հերթական փուլն է, որի մրցանակային ֆոնդը 150 հազար դոլար է։