Foto

Փարիզում անօթևան ներգաղթյալները պահանջել են իրենց տեղավորել ուկրաինացիների համար նախատեսված կենտրոններում

Անօթևան ներգաղթյալները Փարիզում ցույցի են դուրս եկել՝ պահանջելով իրենց տրամադրել դատարկ բնակարանները, որտեղ իշխանություններն այդպես էլ չեն բնակեցրել ուկրաինացի փախստականներին։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Utopia 56 ասոցիացիան, որը պայքարում է անօթեւանների իրավունքների համար։

«Ժամանումների հոսքի նվազմամբ կենտրոնը կփակի դռները։ Միաժամանակ այլ երկրներից փախստականները «ընդունելություն կստանան» փողոցում»,- ասված է հաղորդագրությունում։