Foto

Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել

Բորիս Ջոնսոնն այսօր հրաժարական է ներկայացրել Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Նա կաշխատի մինչև կուսակցությունը նոր ղեկավար ընտրի։

Ջոնսոնի խոսքերով՝ իր կառավարությունն ընտրվելուց ի վեր մեծ ծրագրեր է իրականացրել։ Նա ցավով նշել է, որ տարաձայնություններում հաջողության չի հասել։

Օրերս Ջոնսոնի կաբինետի անդամներից ավելի քան 50-ը հրաժարական էր տվել։ Ջոնսոնի կառավարության անդամներից մեկին մեղադրում են երկու տղամարդկանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Ջոնսոնի շուրջ մյուս սկանդալն էլ կապված է լոքդաունի ժամանակ իր նստավայրում երեկույթների մասնակցելու հետ։