Foto

Փոխվարչապետը նման միջոցառման չի մասնակցել, իսկ պաշտոնական հողորդագրություններն՝ առկա են

Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ օրերս տեղի է ունեցել  «Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում եւ Հայաստանում թափանցիկ եւ մասնակցային տեղական ինքնակառավարման խթանում» թեմայով համաժողով: Քննարկմանը մասնակցել են արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը, կառավարության այլ անդամներ, խոշորացված համայնքների, վարչական շրջանների ղեկավարներ, համայնքների աշխատակազմերի քարտուղարներ: Ներկա է եղել նաեւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի աշխատակազմի ղեկավարը: Ըստ այդ լուրերի՝ համաժողովը միտված էր սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների հանդեպ հանդուրժողականություն քարոզելուն։

Փոխվարչապետի մամուլի պատասխանատու Լուսինե Մարտիրոսյանը Vesti.am-ին ասաց, որ տվյալ միջոցառմանն իրենց գրասենյակից ոչ մեկ չի մասնակցել և տեղեկությունը կեղծ է։

Ուսումնասիրելով արդարադատության նախարարության պաշտոնական էջը՝ տեսնում ենք, որ միջոցառումը տեղի է ունեցել հունիսի 28-ին՝ ինչի վերբարյալ տրվել է պաշտոնական հաղորդագրություն և մանրամասն ներկայացված է հանդիպման բնույթն ու քննարկվող նյութը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որի պաշտոնական հաղորդագրությունը ևս առկա է։ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը Vesti.am-ին ասաց, որ հունսի 28-ին երկրում չի եղել և միջոցառմանը չի մասնակցել, տեղեկություններ չունի, քանի որ նոր է վերադարձել։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան