Foto

Երևանում վաղվանից սկսած 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների համար որոշ ժամերի երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու․ ՆԳՆ

Հարգելի՛ վարորդներ, վաղվանից սկսած 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների համար Երևանի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8-ից 10-ը և 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։


ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել սահմանված կարգը և նախազգուշացնում, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։