Foto

Զորամիավորումների ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է բարձրացնել անձնակազմի պատրաստվածության մակարդակն ու զգոնությունը

Հուլիսի 6-ին N զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զինվորական ծառայությանն առնչվող այլ հարցեր:

Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ անձնակազմի պատրաստվածության մակարդակն ու զգոնությունը բարձրացնելու համար։