Foto

Տարիներ շարունակ Հայաստանում մեկ գերատեսչության ներքո առանձնացրել են երկու առանձին ինստիտուտներ, որը խաթարում է մեր երկրի ԶՈՒ համակարգի արդյունավետ կառավարումը. Պապիկյան

Շատ կարևոր է, որ մենք ընդգծենք պաշտպանական համակարգի կառավարման ուղղահայացը, այն է՝ ԳՇ պետի՝ ՊՆ նախարարի առաջին տեղակալ լինելու հանգամանքը: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնին վերաբերող կարգավորումների նախագծի անհրաժեշտությունը.

«Գործող օրենքով այդ հարցը կարգավորված էր, բայց կարծում եմ, հատուկ ընդգծման կարիք ունի, քանի որ տարիներ շարունակ Հայաստանում մեկ գերատեսչության ներքո առանցնացրել են երկու առանձին ինստիտուտներ, որը խաթարում է մեր երկրի ԶՈՒ համակարգի արդյունավետ կառավարումը և լրացուցիչ խնդիրներ է առաջացնում բյուրոկրատական և այլ առումներով»,-ասաց Պապիկյանը: