Foto

Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի′ ուսուցիչներ, նոր չափորոշչով տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն։ 

Միջին և ավագ աստիճանի դասարաններում՝ 20 դասավանդվող ժամ՝ ներկայումս գործող 22-ի փոխարեն։

Նոր չափորոշիչը փուլային կներդրվի բոլոր դպրոցներում 2023-ի սեպտեմբերից։

Հուսամ՝ հստակ է և հետագա հարցեր այս թեմայով չեն լինի»։