Foto

Ոչինչ ավելի կատարյալ, քան նա, բնությունը չի ստեղծել․ Լուկաշենկոն 2026 թվականը հայտարարել է բելառուս կնոջ տարի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2026 թվականը հայտարարել է բելառուս կնոջ տարի։ Պետության ղեկավարը այս մասին հայտարարել է բելառուս ժողովրդին ուղղված իր ամանորյա ուղերձում, հաղորդում է БЕЛТА-ն։

«Մենք տարեկան մեկ օր մեծարում ենք մեր մայրերին, կանանց և դուստրերին։ Ժամանակն է ճանաչել նրանց հատուկ դերը մեր կյանքում և 2026 թվականը հայտարարել բելառուս կնոջ տարի։ Ոչինչ ավելի կատարյալ, քան նա, բնությունը չի ստեղծել։

Եկեք պաշտպանենք մեր կանանց և մեր հողը, պաշտպանենք մեր ապագան, մեր ընտանիքը, հարազատներին, սիրելիներին և ընկերներին,անախորժություններից և դժվարություններից։

Թող ձեր փոքրիկների աչքերը փայլեն ուրախությունից, և թող ձեր երեխաները երբեք չվշտացնեն ձեզ։ Թող մեր աշխատասեր կինը ժպիտով դիմավորի իր տղամարդուն, ով ծառայում է որպես իր հենարան և պաշտպանություն։ Թող ձեր սերը լինի ուժեղ՝ գրավիչ և ամեն ինչ ներթափանցող, որը կօգնի ձեզ հրաշքներ և անհավանական բաներ իրականացնել։ Առանց կնոջ, աղջկա հանդեպ սիրո, իրական սեր չի կարող լինել»,-ասել  է Լուկաշենկոն։