Foto

Ուկրաինական դրnնի թռիչքը դեպի Պուտինի նստավայր էր. վերծանված տվյալները կփոխանցեն ԱՄՆ-ին

Դեկտեմբերի 29-ի գիշերը Նովգորոդի մարզի օդային տարածքում խոցված ուկրաինական անօդաչու թռչող սարքերից մեկի թռիչքային առաջադրանքի վերծանումը ցույց է տվել, որ հարձակման վերջնանպատակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի օբյեկտներից մեկն էր: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

Գերատեսչության տվյալներով՝ խոցված ԱԹՍ-ներից մեկի նավիգացիոն բլոկի հատուկ տեխնիկական փորձաքննության ընթացքում հայտնաբերվել է թռիչքային առաջադրանքով ֆայլը։

«Տվյալների վերծանումը ցույց է տվել, որ 2025 թվականի դեկտեմբերի 29-ի ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման վերջնանպատակը Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի օբյեկտներից մեկն էր»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ Պն-ից նաև հայտնել են, որ ստացված նյութերը սահմանված խողովակներով կփոխանցվեն ամերիկյան կողմին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 29-ի գիշերը Կիևի ռեժիմը 91 անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է ձեռնարկել Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի վրա: Բոլոր ԱԹՍ-ները ոչնչացվել են ՀՕՊ միջոցներով, տուժածներ չկան։