Foto

Վրաերթ Երևանում. 37-ամյա վարորդը «Ալմաստ» գործարանի դիմաց Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 19:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 37-ամյա Փայլակ Պ.-ն, իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 46-ամյա Սաթենիկ Պ.-ին:   Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շատպօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները և տեղում ուժեղացված ծառայություն  կատարել:   Վթարի փաստով  քրեական վարույթ է նախաձեռնվել: