Foto

Հրաժարական եմ տալիս հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Թադևոս Ավետիսյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ևս հրաժարվել է հանձնաժողովի (Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի) նախագահի տեղակալի պաշտոնից։ 

Հիշեցնենք, որ այսօր ՔՊ–ն արտահերթ նիստով պաշտոններից զրկել է Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին, որից հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին է հայտնել Արմեն Գևորգյանը, ինչպես նաև հրաժարական է ներկայացրել Հայկ Մամիջանյանը։