Foto

Պետությանը պատճառվել է 8.901.557 ՀՀ դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 30-ամյա բնակչի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունություն իրականացնելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հիշյալ 30-ամյա տղամարդը, 2019-2020 թվականների ընթացքում իր բնակության վայրում, ինչպես նաև իր կողմից վարձակալած գրասենյակային տարածքում տեղադրելով համացանցին համակցված հատուկ սարքավորումներ, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) իրականացրել է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ ՀՀ տարածքից դուրս գտնվող էլեկտրոնային հաղորդակցության ցանցում սկզբնավորված հեռախոսազանգերի տերմիանցիա:

Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ՓԲ ընկերությունների ցանցերում կատարել է միջազգային մուտքային հեռախոսազանգերի ուղղորդում և վերջնավորում: 

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը և ՓԲ ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 8.901.557 ՀՀ դրամի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գյումրի քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,-ասված է հաղորդագրության մեջ: