Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ, բողոքի ակցիա են իրականացնում
Խծաբերդում գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները՝ պահանջելով ՌԴ
դեսպանի հետ հանդիպում։ Իսկ ինչո՞ւ են հայ գերիների ծնողները հանդիպում
պահանջում ոչ թե իրենց երկրի վաչապետի, պաշտպանության նախարարի կամ արտաքին
գերատեսչության ղեկավարի հետ, այլ՝ երրորդ պետության ղեկավարի։
Նիկոլ
Փաշինյանը պատասխանատվությունը վերագրում է ՌԴ
խաղաղապահ առաքելությանը՝ ասելով, որ «հաստատված գերեվարված անձանց 90 և ավելի
տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց
պատասխանատվության գոտում», ինչից հետո գերիների հարազատները բողոքի
գործողությունները սկսեցին Գյումրիում ՌԴ հյուպատոսության առաջ։
Բանն այն է, որ երբ
երկրի քաղաքացին, անկախ ամեն ինչից, չի դիմում իր երկրի ղեկավարին, ով ի դեպ
պատերազմի ընթացքում հայտարարում էր, որ չշշկռեն, ինքն է երկրի գլխավոր գերագույն
հրամանատարը, նշանակում է չեն վստահում, չեն հավատում կամ էլ գիտեն, որ անզոր է։ Այդ տղաները ՌԴ տարծքը պաշտպանելու չէին գնացել։ Ռուսներին ՀՀ և ԱՀ տարածք բերել է Նիկոլ Փաշինյանը և իր իսկ պնդմամբ դա լավագույն
որոշումն էր։ Թե ինքն ո՞ւմ հետ և ի՞նչ է պայմանավորվել՝ միևնույն է։ Իր քաղաքացիների
հարցերին ինքը պիտի պատասխանի, ռուս խաղաղապահներից ինքը պետք է պատասխան պահանջի։ Երբ
հանդիպում է ՌԴ ղեկավարի հետ, ինքի պետք է հարցնի, թե ինչո՞ւ են գերի ընկել և այլն։
Այս իշխանությունը ձեռքերը լվացել է ամեն ինչից, այնպիսի տպավորություն է, որ
Փաշինյանի իշխանության գոյությունը միայն իր և իր թիմի համար է։ Բերձորի
հանձնել-չհանձնելու հարցը, Զանգեզուրի միջանցք, դեմարկացիա, դելիմիտացիա և նման
այլ հարցեում Հայաստանի իշխանությունը մասնակցություն չունի։ Քաղաքագետներն իրենց
գնահատականներում միայն խոսում են Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա-Արևմուտք
հարաբերությունների մասին, որտեղ Հայաստանը չկա, որոշող չէ։ Իսկ ի՞նչ է անում իշխանությունը։
Գործադիրի ղեկավարը փաստացի ասաց, որ գնանք և ռուս խաղաղպահներից գերիներին ուզենք,
ինքը, սակայն, ամենաբարձ մակարդակով հանդիումների ժամանակ չի էլ խոսում այս մասին։
Փաշինյանն իր ասուլսով
հերթական ջրբաժանն է գծում՝ ռուս-հայկական հարաբերություններում։ Թե ինչպիսի
խոսկցություն կունենան սրանից հետո ՌԴ նախագահի հետ փակ հանդիպման ժամանակ, կարելի
է միայն ենթադրել, բայց, սա մի կողմ թողնելով, հարց է առաջանում՝ մենք
պետությո՞ւն ենք, մեզ ներկայացնող կա՞, թե՞ երկրում անիշխանություն է տիրում։
Բարոյական մակարդակում
հայ մայրը ինչո՞ւ պիտի օտար տղամարդուց, այս դեպքում ՌԴ նախագահից կամ դեսպանից,
օգնություն խնդրի։ Որտե՞ղ է մեր իշխանության արժանապատվության տարրը։ Ինչո՞ւ
դեսպանատան մոտից Փաշինյանը նրանց չհրավիրեց կառավարություն, կամ ԱԳՆ, գուցե ՊՆ՝ տան ներսում խնդիրը կարգավորելու։ Սա նշանակում է, որ տան ներսում խնդիրը չի
լուծվում, նույնն է, երբ հայ կինը հարևանի դուռը թակի ու օգություն խնդրի իր
երեխայի համար, այն դեպքում, երբ ամուսինը տանն է։ Ի՞նչ է մեզնից յուրաքանչյուրը
մտածելու այդ տանը նստած տղամարդու մասին։ Հիմա նույնը հարևան պետությունները մտածում
են մեր իշխանության մասին։









