Foto

Դատախազությունն ապաքաղաքականացված և ինքնավար մարմին է․ Գլխավոր դատախազի թեկնածու

Դատախազություն-օրենսդիր հարաբերակցությունը կառուցելիս մի ելակետ է ինձ համար շատ սկզբունքային և կարևոր է՝ դատախազությունն ապաքաղաքականացված և ինքնավար մարմին է: ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը:

«Քաղաքական գործընթացներն այլ կանոններ են ենթադրում, իրավական գործընթացներն այլ, բայց դատախազություն- օրենսիր կապը միայն հաշվետվություններով և տարեկան հաղորդումներով չէ, որ պետք է սահմանափակվի, կարևորում եմ նաև մասնագիտական քննարկումները:

Oրինակ, երբ խոսում ենք օրենքի նախագծերի փոփոխությունների մասին, եթե հարցը վերաբերվում է դատախազության կամ քննչական մարմինների որևէ իրավասությանը, ես կարծում եմ, որ հանձնաժողովների մակարդակով կարելի է համագործակցություն ստեղծել, այն դիմումները, որոնք օրենսդիր մարմինն ուղարկում է Դատախազություն կամ Քննչական մարմիններին, կարևոր ազդակներ պետք է լինեն Դատախազության համար՝ հասկանալու, որտեղից են գալիս խնդիրները, բայց այդ փաստաթղթերը չպետք է ուղարկվեն հատվածային, այս առումով անալիտիկ աշխատանքի կարիք կա»,- ասաց նա: