«Բերձորը երեկ չի հանձնվել, Բերձորը
հանձնվել է 2020թ նոյեմբերի 9-ին, իսկ այդ հանձնումը լեգիտիմացվել է 2021թ խորհրդարանական
ընտրությունների արդյունքներով»: Իր ֆեսբուքյան էջում նման ձևակերպում է արել «Հայաստան»
խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, ապա շարունակել է մեղադրել ընտրության չգնացած
և իշխանությանը քվե տված քաղաքացիներին, ապա ԳՇ գեներալներին՝ հրաժարական պահանջելու
և վարչական դատարան դիմելու համար և այլն։ Ղազինյանը սակայն մոռանում էմի փոքրիկ նրբություն։ Եթե ընտրության չգնացողն ու իշխանությանը քվե
տվողն է լեգիտիմացրել Բերձորի այսօրվա հանձնումը, ապա ո՞վ է լեգիտիմացրել ընտրությունները,
ովքե՞ր համաձայնեցին դրա արդյունքների հետ ու էլի ժողովրդին մեղադրեցին։
Այդ նույն ժողովուրդն ասում էր մի գնացեք ընտրության, գիշերում էր Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում։ Այս հարցերին պատասխանելու ժամանակ պատգամավորը չուներ և Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ թեմայով հիմա չի ցանկանում խոսել։
Բա ե՞րբ՝ հանձնելուց հետո՝ մեղավորների ցանկը թարմացնելո՞վ։
Հիմա՞
էլ ոչինչ հնարվոր չէ անել։ Ժողովուրդը 2 ամիս առաջ դուրս եկավ պայքարի՝ նորից հավատալով ընդդիմությանը,
ով հայտարարում էր, որ ժամ առաջ այս իշխանությունը պիտի հեռանա, դեմ էր վրանները հանելուն
ու տուն գնալուն, բայց արեց, էլի՝ հավատալով։
Իշխան
Սաղաթելյանն ասում էր, որ պատասխանատու է ոտքը կոտրած, ոստիականկան բիրտ ուժից տուժած,
անազատոթյան մեջ գտնվող քաղաքացիներից յուրաքանչուրի համար, պատասխանտու է տարածքների
զիջման և իր բառերով ասած 5000 լյուսի կտոր տղերքի համար։ Ինչպե՞ս է պատգամավորը, ընդդիմության
ակցիաների առաջնորդը, կուսակցական ԳՄ անդամը պատկերացնում այդ պատասխանատվությունը։
Հուսով եմ՝ միայն հիվանդանոցում առողջական ծախսեր անելով կամ անազատության մեջ գտնվողների
համար փաստաբան վարցելով չէ։ Եթե զոհերի և տարծքների կորոստի համար պատասխանատվություն
ես վերցնում, ապա դա առնվազն պետք է նշանակի այլևս ոչ մի զոհ կամ ոչ մի թիզ հող, եթե ոչ՝ արդեն
կորցրածի վերադարձ։ Օրեր առաջ Սաղաթելյանը ներկայացնում էր, շարժման գրանցած հաջողությունները։
Այսօր կա մեկ արձանագրում՝ Բերձորի հանձնումը։ Ընդդիմությունը մինչ օրս Փաշինյանի իշխանությանը
մեղադրում է անհեռատեսության մեջ, պատերազմն ու դրա ելքը չկանխատեսելու մեջ։ "սկ Բերձորի
հանձնումը կանխատեսլի՞ չէր, երբ վրաններ էին հանում ու անցնում ցանցային պայքարի կամ
էլ ամեն մեկն իր գործին էր անցնում։ Առանձնապես կարևոր էլ չի, թե անունն ինչ են դնում․
փաստացի՝ ակտիվ պայքարից երկրորդ անգամ հրաժարվեցին ու մեղավորն էլի ժողովուրդն է։









