Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ ընտրեց Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին, որոնք վերջին տարիներին դրսեւորվել են Նիկոլ Փաշինյանին անվերապահ ծառայությունների մատուցմամբ։ Ավելին, նրանք բոլորն էլ քաղաքական թիմի ներկայացուցիչներ են։
Գեւորգ Գյոզալյանը Ն. Փաշինյանի ու նրա ընտանիքի փաստաբանն է, Արթուր Դավթյանը՝ քպական պատգամավոր, իսկ Լիպարիտ Մելիքջանյանը՝ ԲԴԽ գիտնական-անդամ, որին ընտրել էր ՔՊ-ն։
Ընդ որում՝ Լիպարիտ Մելիքջանյանն իր անմիջական դերակատարումն է ունեցել ԲԴԽ նախագահի պաշտոնից Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների դադարեցման հարցում։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր երեք գիտնական անդամների կողմից, որոնցից մեկը եղել է Լ. Մելիքջանյանը։









