Երեկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջին շրջանում այդքան քննարկված Բերձորը թշնամուն թողնելուն և նոր ճանապարհի
գործարկմանը, չբացառեց, որ Բերձորը՝ Լաչինը, շուտով չի լինելու Արցախի մի
մասը։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել ռազմական փորձագետ
Մհեր Հակոբյանին։
-
Պարո՛ն Հակոբյան, արդեն կա նոր ճանապարհ։ Մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանն
ասում էր, որ եռակողմ հայտարարությամբ մեկ միջանցք կա՝ Լաչինի միջանցքը։ Հիմա, եթե նոր
ճանապարհը գործարկվի, ուրեմն էլ ոչ մի միջանցք չի լինելո՞ւ։ Կամ, եթե նոր ճանապարհը
միջանցք կոչեն, ուրեմն Սյունիքով ճանապարհն էլ, ինքնսինքյան, պետք է նույն տրամաբանությա՞ն
մեջ լինի։
-
Հայաստանի իշխանությունը Արցախի ողջ բեռը թողել է ռուսական կողմի
վրա և այս գործընթացին մասնակցում են այնքանով, որքանով այն վերաբերում է դեմարկացիային
և դելիմիտացիային։ Երբեմն էլ Մինսկի խմբի մասին են հայտարարություն անում և վերջ։ Հիմա, եթե ռուսական կողմը համաձայն է զրկվել Արցախի ռազմաբազան ցամաքային նեյտրալ կապով
ՀՀ-ին կապող ճանապարհից, ուրեմն, ցավոք, այդ ճանապարհը կհանձնվի։ Ադրբեջանի նոր կառուցած
ճանապարհին ենթակառուցվածքներ չկան։ Բերձորը հանձնելու և սա վերցնելու
դեպքում չեն կարողանալու օգտվել։ Հերթական անգամ կստացվի, որ ռուսական կողմը մեր
զիջումների գնով կտա Բերձորը՝ տեղն այլ բան վերցելով։ Օրինակ՝ Թուրքիան չի միացել արևմուքի պատժամիջոցներին, գուցե և գինը դա է։
-
Ինչո՞ւ Արդրբեջանը սեփական միջոցներով արագ կառուցեց այդ ճանապարհը, ի՞նչ անկնկալիքներ ունի։ Փոխարենը Զանգեզուրի միջանցքն
է վերցնելո՞ւ։
-
Բնականաբար, Ադրբեջանն արագորեն կառուցեց այդ ճանապարհը, որպեսզի
հայկական բնակչությունից ազատի մի քանի գյուղեր և Բերձորը։ Ինքը լավ գիտի, որ այդ ճանապարհը
հայերին տալուց հետո, օրերից մի օր կարող է Գորիս-Կապան ճանապարհի նման դնել իր մասքսակետը
և ասել, որ Արցախ նորմալ մուտք ունենալու գինը Արդբեջանին Նախիջևան մուտքի նույն հնարավորություն
տալն է։ Արդյունքում կստացվի, որ մեր ապրանքը
մի քանի անգամ կվաճառեն մեզ վրա և վերջին վճարումով
մենք կզիջենք մեր սուվերենությունը Սյունիք
մարզից՝ ի դեմս ճանապարհի։
-
Արդյո՞ք կտրվի
Զարգեզուրի միջանցքը։ Երեկ Չավուշօղլուն հայտարարում էր, որ հաշված օրեր են մնացել
դրա իրակություն դառնալուն։
-
Ռուսական կողմին դա ձեռնտու չէ, բայց քանի որ Թուրքիան պատժամիջոցներին
չի միանում, կարճաժամկետ հեռանկարում օգուտ ունենալու համար, կարծիք կա, որ ռուսական
կողմն այդ ճանապարհը կբացի։ Ես չեմ ուզում հավատալ, որ այդքան կարճաժամկետ հեռանկարի
համար Ռուսաստանը նման քայլ կանի։
-
Այս ընթացքում
խոսցինք Արդրբեջանից, Ռուսաստանից, նույնիսկ Թուրքիայից, բայց գործողությունը կատարվելու է Հայաստանում՝ ՀՀ սուվերեն տարածքում։ Ո՞րն է Հայաստանի իշխանության դերը։
-
Հարցն այն է, որ մենք չենք որոշում։ Դա ցավալի է, բայց այդպես
է։ Հայաստանի իշխանությունը լուծում է Երևանյան լճից աղբ հանելու հարցը, ծիրանի հարցը
գուցե լուծի, գուցե՝ ոչ։ ՀՀ իշխանությունը գործում է ՏԻՄ մակարդակով՝ հնարավոր է հծանվի
ճանապարհ բացի և այն համարի ձեռքբերում, աղամանը սեղանին դնել-չդնելու օրենսդրական
նախաձեռնություն բերի և այլն։ Այդ մանրուքներով էլ փորձում է տպավորություն ստեղծել,
թե գործ է անում։ Հիմա ամեն ինչ անում է Արցախի բեռից ազատվելու համար։ Եթե Արցախը չկա, իշխանության համար կյանքը դառնում
է ուրախ, իսկ ապրուստը՝ անվճար։ Կասեն՝ թալանածն ուզում ենք ձեզ տալ, ուղղակի վատ
դատավորները չեն թողնում, նրանց կջարդենք-կփշրենք, տեղն ուրիշին կբերենք, մեր ուզածը կունենանք, բարձր աշխատավարձերը կստանանք։,
Իսկ երբ կգա ծիրանի խնդիրը՝ կասեն ազգովի ծիրան առեք, երբ կգա վրանի խնդիրը՝ կասեն ազգովի փող հավաքեք՝ վրան առեք, երբ կգա պատերազմի խնդիրը՝ կասեն ջոկատներ կազմեք գնացեք
ու այդպես իր ֆունկցիաները կթողնի ժողովրդի վրա։
-
Ձեր ասածից կարելի՞
է ենթադրել, որ Արցախն հանձնելու հետո խաղաղ կյանք հնարավո՞ր է։
-
Իհարկե ոչ։ Նույնիսկ Արցախը հանձնելու հարցը չպիտի քննարկվի։
30 տարի մեր հասրակությանը չեն բացատրել Արցախի նշանակությունը, կարևորությունը, ընդհակառակը
ասել են՝ վատ եք ապրում, որովհետև Արցախ ենք պահում։ Հիմա սրանք ասում են՝ Արցախի բեռից
ազատվում ենք, լավ ապրենք ու էլի անվտանգային կարևորության մասին չեն խոսում։ Արցախը
տան Սյունիքն են ուզելու, հետո՝ Վայոց ձորը,
վերջում էլ ասելու են՝ հայեր Գլենդելում լավ էլ ապրում եք, գնացեք այնտեղ էլ ապրեք։
Եվ դեռ որևէ մեկը չի վերացրել այն պարզ կանոնը, որ եթե մեկի հողը անպաշտպան է մնում,
ապա մեկ ուրիշն այն վերցնում է։ Այգեգործն էլ ցանկապատը կես մետր առաջ է տալիս։









