Foto

Երևանում մեկնարկել է 2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային մրցաշարը

Երևանում այսօր մեկնարկել է 2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային մրցաշարը՝ մինչև 14 տարեկան տղաների մասնակցությամբ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքական թիմերը։

Խաղերին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել հղումով: