Foto

Գնահատում ենք ադրբեջանցի բարեկամների օրինակելի վերաբերմունքն ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի հանդեպ․ Լավրով

Ռուսաստանում գնահատում են Ադրբեջանի օրինակելի վերաբերմունքը ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի հանդեպ։ Այս մասին այսօր Բաքվում ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք շարունակում ենք բազմապատկել մեզ ժառանգություն հասած բարեկամությունը, որը դարերով է կապել մեր ժողովուրդներին։ Գնահատում ենք ադրբեջանցի բարեկամների օրինակելի վերաբերմունքն ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի հանդեպ»,- ասել է նախարար Լավորվը, նշելով, որ երկու երկրները շարունակում են զարգացնել հարաբերությունները նաեւ մշակույթի ոլորտում։