Մինսկում եռակողմ հանդիպում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև; Այս մասին հայտնում է ՌԴ գլխավոր դատախազությանը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, ինչպես նաև եռակողմ հանդիպում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր դատախազներ Քամրան Ալիևի և Արթուր Դավթյանի հետ, որի ժամանակ կքննարկվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Դատախազները Մինսկ են ժամանել ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին, ինչպես նաև Բելառուսի դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։









