Փսիխոանալիզի մեջ կա երկու հիմնական դրդիչ ուժ՝ կա Լիբիդոն և Մորտիդոն: Լիբիդոն ստեղծարար հակումն է, որը շրջանառության մեջ է մտցրել Ֆրոյդը, իսկ Մորտիդոն՝ մահվան ու ինքնոչնչացման հակումը, նրա աշակերտ Պաուլ Ֆեդերնը:
Նույնը կարելի է ասել ոչ միայն անհատների, այլև ազգերի մասին: Ազգերը, որպես կոլեկտիվ անհատ, նույնպես կարող են այդ երկու հակումներին տրվել՝ Լիբիդոյին, կամ Մորտիդոյին:
Ստեղծարար ու Ինքնաոչնչացնող հակումները միաժամանկ առկա են լինում անձի, կամ Ազգի գործունեության դրդապատճառներում: Լիբիդոյի հաղթանակի պայմաններում ազգերը զարգանում են, նոր գաղափարներ են որդեգրում, նոր ձևեր են ընդունում, իսկ Մորտիդոյի՝ ինքնաոչնչացման գերակայության դեպքում բնազդորեն գնում են ինքնակործանման:
Մորտիդոն մեզ մոտ միշտ առկա էր, սակայն 90-ականներին ակնհայտ էր Լիբիդոյի առավելությունը, սակայն կոլեկտիվ գիտակցության խորքերում ուժ էր հավաքում Մորտիդոն, որի հաղթանակը տեսանք 2018-ին, Մահաբերի գլխավորությամբ:
Հիմա մենք Մորտիդոյի հաղթարշավի ականատեսն ենք ու ամեն օր ավելի են քայքայվում հանրային ինստիտուները, բարոյական ավանդույթներն, ամեն օր թափվող նորանոր արյան պայմաններում:
Ստեփան Դանիելյանի ՖԲ
էջից