Foto

Նիկոլը դժոխքում սատանային էլ կխաբի

«Ոչ ոք չի կարող երեշխիք տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա». սա անքննելի ճշմարտություն է: Եթե Հայաստանի քաղաքներում ու գյուղերում մարդկանց հարցնենք, թե ո՞վ կարող էր նման միտք հայտնել, գրեթե բոլորը մատնացույց կանեն ընդդիմության կողմը: Զավեշտը սակայն ոչ թե այն է, որ սրանք արտաբերել է «խաղաղության օրակարգի» կնքահայր Նիկոլ Փաշինյանը, նա լուսնի փուլերի, մթնոլորտային ճնշման փոփոխությունների հետ կարող է իր կարծիքը փոխել, իսկ որ ավելի ճիշտ է՝ այն փաթաթել իր լսարանին: Զավեշտն այն է, որ նա արդեն խտրականություն չի դնում իր խոսքերում, երբ ցանկանում է խաբել այդ լսարանին: Ակամա հարց է ծագում. եթե ոչ ոք չի կարող երաշխավորել խաղաղության օրակարգը, ապա ինչո՞ւ ՀԱՊԿ-ն իր բոլոր խորհուրդներով ու հանձնաժողովներով 10 օր Հայաստանից դուրս չի գալիս: Ինչո՞ւ Ամերիկան ու Եվրոպան իրենց դեսպաններով Սյունիքից տուն չեն գնում և ինչո՞ւ է Նիկոլը շարունակում տարբեր ձևաչափերով հանդիպել կիրթ Ալիևին, իսկ իր նախարարներն ու պատգամավորները միմյանց հերթ չեն տալիս քիրվայություն քարոզելուց:

Պատասխանը մակերևեսին է. Նիկոլ Փաշինյանին ու Ալիևին խաղաղության օրակարգը պետք է միայն մեր զգոնությունը թուլացնելու համար: Նրանց պատկերացրած խաղաղությունը չափվում է միայն նրանց բանավոր համաձայնություններին կից գաղտնի հավելվածների վճարային չեկերի վրա գրված զրոներով: Նիկոլը սատանային էլ դժոխքից կպատմի ու կխաբի, միայն թե կաշին ու աթոռը փրկի: Այո, խաղաղության օրակարգը ոչ մի երաշխավոր չունի, որովհետև աշխարհում հիմարներ չկան: Իսկ ահա Նիկոլը, ի դեմս Ալիևի, անձնական հզոր երաշխավոր ունի և իր համար կարևորը դա է:

Կոլաժը՝ Yerevan.Today-ի

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան