Foto

Ցանկացած իշխանություն, որը շեղվում է Հայաստանի անկախության հռչակագրից՝ չի կարող լինել իշխանություն. Վարդևանյան

Օրվա իշխանությունների արտաքին քաղաքականության հետևանքը փաստորեն այն է, որ ադրբեջանական իշխանությունը նույնիսկ ասում է Արցախի կարգավիճակի հարց գոյություն չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Այսինքն ինքնորոշման իրավունքից չեն խոսում, Արցախ չեն այցելում, հիմա էլ կարգավիճակ բառը պետք է ևս չասեն: Հայաստանում լինելու է իշխանություն, որը ոչ թե խոսալու է թե սոցիալական ծրագրեր է իրականացնում Արցախում ու դրանով «հպարտ» է, այլ առաջնային է համարելու, սրբազան պարտքն է համարելու Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը, կարգավիճակի միջազգային ճանաչումը:

Սա է մեր Հայաստանի անկախության հռչակագրի պատգամը ու ցանկացած իշխանություն, որը դրանից շեղվում է` չի կարող լինել իշխանություն»,- գրել է Վարդևանյանը։