Վրաստանը ողջունում է Եվրամիության աջակցությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատման գործում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով Բաքվի IX գլոբալ ֆորումի ժամանակ:
Նրա խոսքով՝ Եվրամիությունն անհրաժեշտ փորձ ունի այս հարցում։ «Հարավային Կովկասը կարող է էլ ավելի կարեւոր տարածաշրջան դառնալ, եթե այստեղ երկարաժամկետ խաղաղություն հաստատվի»,- ասել է Վրաստանի նախագահը։
Վրաստանի ղեկավարը նաև ընդգծել է Հարավային Կովկասի երկրների միջեւ հարաբերությունների զարգացման կարեւորությունը։ «Ուկրաինայում պատերազմը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան կարուոր է բոլոր երկրների համար միասին աշխատել եւ աջակցել միմյանց»,- հավելել է Զուրաբիշվիլին։









