Foto

Հունաստանի և Իսրայելի պաշտպանության նախարարներն Աթենքում քննարկել են Թուրքիայի գործոնը

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի է ունեցել Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի և Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Հունական մամուլի փոխանցմամբ՝ բանակցությունների առանցքում եղել է Թուրքիայի աճող ռազմական և տեխնոլոգիական կարողությունները, ինչպես նաև դրանց նկատմամբ հնարավոր հակաքայլերը Հունաստան–Իսրայել պաշտպանական համագործակցության շրջանակում։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական տեխնոլոգիաների մատակարարման և ինտեգրման հնարավորությունները, այդ թվում՝ հարվածային և հակաօդային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և հրթիռային սպառնալիքների դեմ բազմաշերտ պաշտպանական լուծումները։ Հունական լրատվամիջոցների գնահատմամբ՝ Աթենքն ու Թել Ավիվը դիտարկում են պաշտպանական համագործակցության խորացումը՝ Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում ձևավորվող անվտանգային միջավայրի համատեքստում։

Ermenihaber