Փաստաբան Գոհար Մելոյանը գրում է․
«Ակնհայտ է, որ քրեակատարողական հիմնարկում հնարավոր չէ ապահովել 2 անչափահաս երեխաների հայրը, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ Նարեկ Սամսոյանի նկատմամբ բավարար բժշկական հսկողություն՝ հաշվի առնելով նրա 13 օր շարունակվող հացադուլը և առողջական վիճակը։
Նարեկ Սամսոյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն օբյեկտիվ անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով նրա պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքը։
Հետևաբար, ելնելով մարդասիրության սկզբունքից և կյանքի ու առողջության պահպանման իրավունքի բացարձակ բնույթից՝ Նարեկ Սամսոյանը պետք է անմիջապես տեղափոխվի մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց։
Կոչ եմ անում Նարեկ Սամսոյանին ականջալուր լինել իր հարազատների հորդորներին և դադարեցնել հացադուլը՝ կանխելու սեփական առողջությանը հասցվելիք հետագա վնասը»։









