Foto

«Ինտերը» հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի Հենրիխ Մխիթարյանի հետ



 Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է Tuttosport-ը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ինտերը» պատրաստ է Մխիթարյանի հետ տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձով երկու տարվա պայմանագիր կնքել։

Հայ ֆուտբոլիստի և «Ռոմայի» միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։

Հենրիխ Մխիթարյանը երեք մրցաշրջան է անցկացրել «Ռոմայում», իսկ մայիսի 25-ին թիմի հետ հաղթել է նոր եվրագավաթի՝ Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկությունում։