Foto

Ժողովրդավարություն՝ տոտալ վերահսկողությամբ

«Մարիոթ» հյուրանոցային համալիրում այս պահին ընթանում է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը:

Ելույթ են ունենալու ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորին, ԵԽ պաշտոնյաներ, Լիտվայի ՍԴ նախագահը, եվրոպացի այլ պատվիրակներ։

Միջոցառմանը հրավիրված չէ ընդդիմությունը, նաև Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը: Միջոցառումը փակ է նաև լրագրողների համար։ Սա ժողովրդավարության մասին արդեն երկրոդ  հանդիպում-քննարկում է առանց ժողովրդավարության։

Ստացվում է, որ միջազգային կառույցները խոսում են ժողովրդավարության մասին՝ առանց լսելու հակառակ կարծիք։ Ընդդիմադիր պատգամավորները «Մարիոթ» հյուանոցի մոտ բողոքի ակցիա են իրականացնում և բարձրաձայնում, որ իրենց հրավեր չեն ուղարկել, որ դիմելու են կառույցի ղեկավարությանը, նամակ են գրելու և այլն, բայց այդ ձայները «ժողովրդավարության» իրենց բաստիոնում լսելի չէ։

Ընդդիմադիր պատգամավորները, ներսում գտնվելով բացահայտելու էին ժողովրդավորության հակառակ կողմը, որը շատ ցածր է բաստիոն լինելու համար։ Խոսելու էին, ընդդիմադիր հայացքներով պայմանավորված, ազատ խոսքի համար հարուցված քրեական գործերից, վիրավորանքը քրեականացնելու անընդունլի պրակտիկայից, դատավորներին կալանավորելուց և այլն։ Բնականաբար, սրանք լսելով, այլևս ՀՀ-ն կզրկվի իշանության պատկերացրած դիրքից և սիրելի միջազգային գործընկերները ստիպված կլինեն անդրադառնալ դրանց, ստիպված կհիշեն մի քանի օրենքների հակասահմանադրական ճանաչվելը, ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառումը․ մի խոսքով՝ անհարմար բան կստացվի։ Բայց եթե նույնիսկ իշխանությունը հրաժարվում է ընդդիմադիրներին հրավիրել, ժողովրդավարության խորհրդանիշ միջազգային կառույցների ղեկավարների մոտ հարց չի  առաջանո՞ւմ՝ ինչո՞ւ լրատվամիջոցները չեն լուսաբանում իրենց քննարկումը։

Հեղինակ: Աննա Ավետիսյան