Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ուղիղ չպատասխանեց՝ կո՞ղմ, թե՞ դեմ է , որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում։
«Իմ դիրքորոշումը գրված է կառավարության ծրագրում, բանակցությունները, որ տարվում է, ամբողջությամբ կիսում եմ։ Սա է իմ անձնական դիրքորոշումը։ Կարծում եմ, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու նախարարը իրավասու չեն նման գնահատական տալ», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Փամբուխչյանն ընդգծեց՝ կառավարության որդեգրած յուրաքանչյուր կետ համարում է իրենը։









