Foto

Շիրակի թեմի հոգևոր տեսուչը վստահեցնում է՝ չի հրահանգի, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին զեղչեն Վեհափառ Հայրապետի անունը

Ըստ շրջանառվող լուրերի՝ այս կիրակի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում է պատարագի մասնակցելու։ Նշվում է, որ Շիրակի թեմից միակ քահանան, ով համաձայնել է Նիկոլ Փաշինյանի համար պատարագ մատուցել, Տեր Ռուբենն է։

Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանն Аysor.am-ի հետ զրույցում ասաց, թե հստակ ինֆորմացիա դեռ չկա այս մասով։

«Քահանաները, որտեղ կամենան, կարող են պատարագ մատուցել, ինձ պաշտոնական որևէ ձևով չեն դիմել, որ ձեզ կարողանամ ինչ-որ բան ասել»,- նշեց Նարեկ Սրբազանը։

Սրբազանից հետաքրքրվեցինք՝ եթե, այնուամենայնիվ, լինի պատարագ՝ կհորդորի՞ քահանային, որ զեղչի Վեհափառ Հայրապետի անունը՝ Նարեկ Սրբազաննն արձագանքեց. «Իհարկե ո՛չ»։

«Իսկ եթե Տեր Հայրը զեղչի՞»,- հետաքրքրվեցինք Սրբազանից։

«Ես ի՞նչ կարող եմ անել»,- արձագանքեց Շիրակի թեմի հոգևոր տեսուչը։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Տեր Ռուբենից՝ արդյո՞ք պատրաստվում է պատարագի ժամանակ զեղչել Վեհափառի անունը, նա, սակայն, չարձագանքեց մեր հեռախոսազանգերին։