Foto

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. տուժածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոցում պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Պարույր Ա․-ն է, ով նույն օրը ժամը 17։50-ի սահմաններում Ռուբինյանց 28 հասցեում գտնվող «Ալմաստ» գործարանում կատարվող շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում իր անզգուշության պատճառով կորցնելով հավասարակշռությունը 2 մետր բարձրությունից վայր է ընկել և ստացել վնասվածքները։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։