Foto

Ընդդիմության երթն ավարտվեց․ ժամը 19։00-ին կլինի հանրահավաք

Անհնազնդության ակցիայի մասնակիցները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղից առավոտյան մեկնարկել էր երթը։ «Դիմադրություն» շարժումը երեկոյան՝ ժամը 19։00-ին կրկին հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում։

Հիշեցնենք, որ շարժման մասնակիցները երթով նախ՝ ԱԳՆ շենքի մոտ են հասել, այնուհետև ուղևորվել դեպի ԵՊՀ ու ԵՊՏՀ, սակայն ոչ գերատեսչությունների ղեկավարների, ոչ էլ բուհերի ռեկտորների հետ հանդիպում չի կայացել։ Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում էին նախարարներից ու ռեկտորներից պարզել, թե ինչ կարծիք ունեն իրենց հրապարակած սկզբունքների վերաբերյալ։ Ընդդիմությունը հրապարակել էր մի քանի սկզբունք, որոնց մեխն Արցախի հանձնումն ու Հայաստանի թրքացումը թույլ չտալն էր։