Փողոցում մղվող պայքարը իշխանության համար է, քանի որ բացառապես իշխանափոխությամբ է հնարավոր դուրս բերել երկիրն այս մղձավանջից։
Փողոցում մղվող պայքարը քաղաքական է, քանի որ բացառապես քաղաքականությունն է այն ուղին, որը կարող է մեզ բերել հաջողության (ու, առհասարակ, քաղաքականությունն ամեն ինչում է)։
Փողոցում մղվող պայքարն ունի նաև կուսակցական բովանդակություն, քանի որ հենց կուսակցություններն են քաղաքական֊հասարակական պրոցեսի կազմակերպման առանցքային ինստիտուտները։
Ցավալի է, բայց այս դասագրքային ճշմարտությունները դեռևս դժվար են ընկալվում մեր հասարակության կողմից։