Քննչական կոմիտեն
հայտնում է, որ պարզվել են Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում քաղաքական ընդդիմության
ավտոերթի ընթացքում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները: Նախաքննությունն
ավարտվել է և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ այն հաստատելու
և դատարան ուղարկելու համար։ Գործով կա 7 մեղադրյալ, 4 տուժող և բազմաթիվ
վկաներ։ Դեպքը տեղի էր
ունենցել մայիսի 8-ին և 22 օրվա ընթացքում նախաքննությունն ավարտվել է։ Գործով
մեղադրյալների պաշտպան Աբգար Պողոսյանի գնահատմամբ՝ քննչական մարմինները նախընտրել
են այս քաղաքական գործի պատասխանատվությունը փոխանցել դատարանին։
Պողոսյանի պնդմամբ՝ նախաքննությունն ամբողջությամբ անցել է խտրական
մթնոլորտում՝ ուժային կառույցների ճնշման ներքո։ «Կեսգիշերն անց առերեսում էր տեղի
ունենում։ Մի պահ դուրս գալով՝ տեսա, որ այն անձինք, ում հետ դեռ առերեսում տեղի չէր
ունեցել, դրսում էին՝ Կումայրիի քրեական ծառայության պետի հետ։ Այդ պահին ընդհատեցինք,
փաստվեց այդ հանգամանքը։ Այդ և մեր մյուս ցուցմունքներին ուշադրություն չդարձնելը, նախաքննության հապշտապ ավարտ հայտնելը և այլ գործողություններից ելնելով՝ ակնհայտ
է, որ նախաքննությունն անցել է խտրական մթնոլորտում»,-նշեց պաշտպանը, հավելելով, որ
նախաքննության ավարտից հետո որևէ միջնորդություն չի ներկայացրել, քանի որ նպատակահարմար
չի գտել, վստահություն չեն ունեցել քննչական մարմնի նկատմամբ։ Առավել նպատակային են
համարել պաշտպանություն իրականացնել դատարանում։
Գործով այլ ուշագրավ հանգանմանք էր ի հայտ եկել՝ տուժող պապիկները
հայտնել էին, որ իրենց հարվածողը կամ վնասողը մեղադրյալները չեն։ Նրանց խուլագիանական արարքներ կատարելիս չեն տեսել։ Իսկ վկա հանդիսացող ոստիկաններն էլ ասել են, որ
ակցիաներին մշտապես ներկա են եղել և երիտասարդնեին նույնականացնում են։ Պաշտպան Պոսղոսյանն
ասում է՝ հետամուտ են լինելու, որ ոստիկանների
նման պահվածքն այլևս չկրկնվի։
Փաստաբանը հուշում է, որ այդ խտարականությունը շարունակվում
է նաև այն փուլում, երբ իրենք բողոքարկում
են մեղադրյալների կալանքի որոշումը։ Երկու մեղադրյալների՝ Տարոն Մանուկյանի և Գոռ Սարգսյանի, վերաբերյալ բողոքները մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին, ում ընդդիմադիրները
համարում են ոչ օբեյեկտիվ դատավոր։ Նրա որոշմամբ կալանք խափանման միջոցը շարունակել
են կրել այն անձանց մեծամասնությունը, ովքեր ունեն քննվող քրեական գործեր և չեն կիսում իշխանության քաղաքական հայացքները։
Մեղադրյալները ցանկացել են նիստին ներկա գտնվել, սակայն, փաստաբանի խոսքով, երբ իմացել են, որ գործերը մակագրվել է
Դանիելյանին, իմաստ չեն գտել Արթիկ ՔԿՀ-ից հասնել Երևան՝ նիստերին մասնակցելու։ Պաշտպանը
վստահ չէ, բայց կարծում է, որ գործերը մակագրվել են էլեկտրոնային եղանակով, քանի որ
համակարգն արդեն իսկ գործում է, բայց տրամաբանությունը չի հասկանում՝ այդ ինչպե՞ս եղավ,
որ նույն օրը երկու մեղադրյալների մասով երկու տարբեր բողաքներ համակարգը մակագրեց
նույն դատավորին։
Կալանքի միջնորդությունը պիտի քննվեր երեկ 17։00-ին, իսկ փաստաբանը
ծանուցումը ստացել է ավելի ուշ, քան մեկնարկել էր նիստը։ «Այստեղ ևս միտում ենք տեսնում՝
այդպես են անում, ծանուցումն ուշ են տալիս և արհետականորեն հետաձգում են նիստերը»,– ասում է պաշտպանը։
Ըստ Պողոսյանի, տրամաբանված չէր նաև այն, որ այդ հոդվածով կալանավորվածներ
կան առհասարակ՝ դատական պրակտիկան հուշում է, որ այդ հոդվածով սովորաբար կիրառվում
է ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց, իսկ Տարոնի և Գոռի դեպքում ներկայացվել
է միջնորդություն՝ 4 պատգամավորի երաշխավորությամբ խափանման միջոցի փոփոխություն, ինչը
և մերժվել է։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տղաները քաղբանտարկյալ են և դրա հստակ
սահմանումները տրված են ԵԽԽՎ 19 00 բանաձևում։









