ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
Իր հերթին Axios-ը հայտնել է, որ նրանք խոսել են Գազայի, Սիրիայի և Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին։
Այն պահից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի հունվարին ստանձնեց պաշտոնը, Նեթանյահուն հինգ անգամ այցելել է Միացյալ Նահանգներ, իսկ Թրամփն Իսրայել է այցելել հոկտեմբերին։









