ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ֆեյբուքյան պաշտոնական էջով, հրապարակվել է 2022թ․ ապրիլի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ՝ 2022թ․ հունվար–ապրիլը 2021թ․ հունվար– ապրիլի համեմատությամբ։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4%,
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.6%–ով,
Ծառայությունների ծավալն աճել է 23.5%–ով,
Առևտրի շրջանառությունն աճել է 7.8%–ով,
Շինարարության ծավալն աճել է 9.0%–ով,
Արտահանման ծավալն աճել է 25.2%–ով,
Ներմուծման ծավալն աճել է 39.1%–ով։
2022թ․ ապրիլը 2021թ․ ապրիլի համեմատությամբ
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.8%,
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 1.2%–ով,
Ծառայությունների ծավալն աճել է 27.1%–ով,
Առևտրի շրջանառությունն աճել է 8.6%–ով,
Շինարարության ծավալն աճել է 15.6%–ով,
Արտահանման ծավալն աճել է 19.8%–ով,
Ներմուծման ծավալն աճել է 24.1%–ով։