Foto

Կառավարական երրորդ մասնաշենքի մոտից 111 քաղաքացի է բերման ենթարկվել՝ խուլիգանության կասկածանքով

Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ոստիկանության ծառայողները ակցիա իրականացնող 111 քաղաքացու են բերման ենթարկել՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ ոստիկանության 3 ծառայող է տեղափոխվել բուժհաստատություն։

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման անդամներն այսօր ակցիա են արել Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, ընդդիմադիր պատգամավորները ցանկանում էին ներս մտնել շենք՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները նախ թույլ չտվեցին պատգամավորներին ներս մտնել, ապա նաև որոշ ժամանակ անց հրմշտոց ու բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջև: